16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ. Արցախի նախագահ /տեսանյութ/

«Վերջերս եռակողմ ձևաչափով հանդիպում է տեղի ունեցել Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ, հայտարարություն է եղել գոնե հումանիտար հրադադարի հետ կապված, և հետագայում վերսկսել բանակցությունները, սակայն հակառակորդը, հակառակը՝ օգտվելով առիթից, այդ հայտարարության հաջորդ օրվանից սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ՝ համարյա ճակատի ամբողջ երկայնքով, հատկապես՝ հարավային ուղղությամբ»,- քիչ առաջ իր տեսաուղերձում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ: Հասկանում ենք, որ հակառակորդին ստիպել զինադար՝ ունենք ընդամենը 1 ճանապարհ՝ պարտադրել զինադադար: Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել մեր հումանիտար առումով ստանձնած պատասխանատվությունը և հետագայում շարունակել բանակցությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, չնայած արդեն իսկ անհնար է խաղաղ ճանապարհով, բայց ուշ չէ»,- ասաց Արցախի նախագահը:

Հարությունյանի խոսքով՝ հակառակորդն այլ ճանապարհ է ընտրել՝ ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը, այլ բնաջնջելու, առաջին հերթին՝ արցախահայությանը, հաջողության դեպքում՝ նաև Հայաստանը:

«Այդ ձեռագիրը մենք տեսնում ենք, մանավանդ կողմերը, որոնք շահագրգռված են: Մենք ավելի ծանր ժամանակներ էլ ենք ունեցել 1992-1994 թվականներին, երբ մարտական գործողություններ էին ընթանում Գանձասարի մատույցներում, Ասկերանի, Մարտունու, Հադրութի և այլն: Մեզ հաջողվել է հաղթել, որովհետև հավատում էինք հաղթանակին, այսօր էլ հավատում ենք, այսօր էլ հավատում ենք, որ հաղթելու ենք, մեզ պետք է համախմբվել, միավորվել և, ամենակարևորը՝ մասնակցել մարտական գործողություններին: Ակնկալում եմ իմ եղբայրների ակտիվ մասնակցությունը. Սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների. Օրհասական պահն է այսօր, հայրենիքը պահելու և չպահելու, պատվով ապրելու, փոխարենն անպատիվ ապրելու իրավունքից հրաժարվելու: Մենք պետք է պատվով շարունակենք ապրել, դրա համար կոչ եմ անում, ոչ միայն նյութական՝ շատ կարևոր է, շնորհակալ եմ բոլորիդ, բայց նաև ֆիզիկական ձեր մասնակցությունը, մենք դրա կարիքը զգում ենք: Մենք հաղթելու ենք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ