26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանի ագրեսիվ մոտիվները։ Պուտինը պետք է անհանգստանա․ Փաստ

 Արցախում տեղի ունեցող ռազմական գոր­ծողությունները և լայնածավալ էսկալացիան տարածաշրջանային լուրջ զարգացումներ են ենթադրում: Եվ այստեղ իր մտահոգիչ դերա­կատարությունն ունի Թուրքիան, որը շա­հագրգռված է անկայուն իրավիճակի պահպանմամբ: Թուրքիան ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում ընթա­ցող գործընթացների վրա՝ մարտահրավեր նե­տելով Ռուսաստանին, քանի որ տասնամյակ­ներ շարունակ Հարավային Կովկասը համար­վում է ռուսական շահերի ազդեցության գոտի:

Իր սահմաններից դեպի արևելք թուրքա­կան ակտիվությունը նոր երևույթ չէ: Խորհր­դային Միության փլուզումից հետո՝ 1990- ական թվականներին, լայն հնարավորու­թյուններ բացվեցին Թուրքիայի համար հետխորհրդային տարածքում որոշակի դերա­կատարություն ստանձնելու հարցում, որը հիմնականում դրսևորվեց հետխորհրդային թյուրքալեզու հանրապետությունների հետ համագործակցության խորացմամբ և թուր­քական ազդեցության տարածման տեսքով:

Եվ պատահական չէ, որ 1992 թ. փետրվա­րին Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը հայտարարում էր, որ Խորհրդային Միու­թյան փլուզումը «հսկայական թյուրքական աշխարհի» սկիզբն է, որը ձգվելու է «Ադրիատիկ ծովից մինչև Չինական մեծ պատը»: Իսկ 1992 թ. հոկտեմբերին Անկարայում Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը և վարչապետ Սուլեյման Դեմիրելը կազմակերպեցին թյուրքախոս երկրների առաջին գագաթաժողովը, որին մասնակցում էին Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկսւոանի և Թուրքմենստանի նախագահները:

Թուրքիայի ղեկավարության նախաձեռ­նությամբ թյուրքախոս երկրների գագաթա- ժողովների անցկացման պրակտիկան շարունակվեց նաև հետագայում: 1992 թվակա­նից մինչև 2010 թվականը թյուրքական երկր­ների գագաթաժողովներ են կազմակերպվել մոտ տասն անգամ, որոնց հիմնական ար­դյունքներից մեկը եղավ 2009 թվականին թյուրքալեզու երկրների համագործակցու­թյան խորհրդի ստեղծումը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ