19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կրասնոդարի երկրամասում որոնողա-փրկարարական աշխատանքներն ավարտվել են /վիդեո/

Կրասնոդարի երկրամասում  որոնողա-փրկարարական աշխատանքների հիմնական փուլն  ավարտվել է: Այդ մասին հաղորդել է ՌԴ ԱԻՎ պետ Վլադիմիր Պուչկովը, գրում է “РИА Новости”-ն: Փրկարարներն սկսում են տուժած տարածքների վերականգնողական աշխատանքներին:

Ընդհանուր առմամբ աղետի գոտում աշխատում է շուրջ 10  հազար մարդ եւ ավելի քան հազար տարբեր տեսակի տեխնիկա:

Կրասնոդարի երկրամասի առողջապահության վարչության դատա-բժշկական փորձաքննության բյուրոն հերքել է ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունը, ըստ որի Կրիմսկում զոհվածների մի մասի մահվան պատճառ են ներկայացնում ոչ թե “ջրախեղդ լինելը”, այլ “սրտային անբավարարվածությունը”, որպեսզի նրանց ընտանիքները զրկվեն պետական փոխհատուցում ստանալու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ ջրհեղեղի հետեւանքով Կրիմսկ, Գելենջիկ եւ Նովորոսիյսկ քաղաքներում 171 մարդ է զոհվել, այդ թվում` 4  երեխա` 12 տարեկան աղջիկ, 8-ամյա երկու աղջնակ եւ մեկ տարեկան տղա: Ջուրը ծածկել է մոտ 5 հազար բնակելի տուն, շուրջ 35 հազար մարդ է տուժել աղետից: Կուբանի իշխանություններն արդեն սկսել են տուժած ընտանիքներին 10 հազարական ռուբլի բաժանել առաջին անհրաժեշտությունների համար:

Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ, քանի որ որոշ սադրիչներ լուրեր են տարածում, ըստ որոնց  սպասվում է ջրհեղեղի 2-րդ ալիքը: Աղետի կրկնվելու մասին լուրը բնակչությանը խուճապի է մատնել, սակայն ոստիկանները եւ փրկարարները փորձում են հանգստացնել մարդկանց: Տեղի բջջային կապի օպերատորները այդ լուրերը հերքող հաղորդագրություններ են պարբերաբար տարածում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ