25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սյունիքի մարզպետը թանկացրել է. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իրեն պատկանող գազալցակայաններում գազի գինը բարձրացրել է` հիմնավորումով, որ գազն իր սեփականությունն է, եւ ինքն ինչպես ցանկանում է, այդպես էլ վարվում է:

Արդյունքում 1 խմ գազը, որն այն ժամանակ արժեր 237 դրամ, այժմ մարզպետի հրամանով դարձել է 283 դրամ: Թերթը նկատում է, որ գնի բարձրացումը միայն Խաչատրյանի գազւսլցակայաններում է, որոնք տարածված են գրեթե ողջ մարզում:

Թերթը փորձել է Սյունիքի մարզպետից ճշտել, թե ինչու է բարձրացրել իրեն պատկանող գազալցակայաններում մատակարարվող գազի գինը: Հեռախոսազանգին պատասխանել է Խաչատրյանի օգնականն ու ասել, թե մենք կարող ենք մեր հարցն ուղղել նաեւ իրեն: Այն լսելուց հետո խոստացել է մի քանի րոպեից զանգահարել, սակայն մինչեւ օրվա վերջ այդպես էլ ոչ միայն չի զանգահարել, այլեւ թերթի հեռախոսազանգերին չի պատասխանել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ