16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Զանգվածային պաշտոնանկություններ։ Ով կլինի ոստիկանապետը․ Հրապարակ

Երեկ Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկության եւս մի վարկած շրջանառվեց՝ նա աչքի էր ընկնում իր ռուսատյացությամբ, իսկ 2018-ին Հարավկովկասյան երկաթուղի ներխուժումն ու դիմակավորված անձանց կողմից խուզարկությունը նրա ձեռքով են իրականացվել, որը ռուսները չեն ներել ու չեն մոռացել։

Այն ժամանակ նա Պետական վերահսկողության ծառայությունում էր։ Ասում են՝ Քյարամյանին այլ կադրեր էլ են հետեւելու․ ըստ լուրերի՝ հաջորդը լինելու է ՀՀ ոստիկանապետը։

Հնարավոր է ազատվեն նաեւ արդարադատության նախարարը, ԱԱԽ քարտուղարը, անգամ ՀՔԾ պետն ու սոցապնախարարը։ Սակայն որոշ աղբյուրներ այս շարքից ամենահավանականը համարում են ոստիկանապետի ազատումը, որին փոխարինողի անունն էլ է շրջանառվում՝ Անդրանիկ Քոչարյան։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ