20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լեռնային Ղարաբաղում սպանվել է Սիրիայից 93 վարձկան. РИА Новости

Լեռնային Ղարաբաղում սպանվել է Սիրիայից 93 վարձկան, նրանցից 53-ի դիերը փոխանցվել են Սիրիա նախօրեին, РИА Новости- ին հայտնել են սիրիական ընդդիմության աղբյուրները:

«Նախօրեին՝ կիրակի, 53 վարձկանի դի է տեղափոխվել Սիրիա… Այսպիսով, սպանված սիրիացի վարձկանների ընդհանուր թիվը 93 է», – ասել է գործակալության զրուցակիցներից մեկը:

Բացի այդ, ըստ նրա՝ անցած հանգստյան օրերին սիրիացի վարձկանների երրորդ խումբը մեկնել է Ղարաբաղյան հակամարտության գոտի: «Ուղարկվել է 430 մարդ», – նշել է աղբյուրը:

Սիրիական ընդդիմության մեկ այլ աղբյուր ավելի վաղ РИА Новости-ին հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ Ղարաբաղում է գտնվում «լավ համալրված» սիրիացի 322 վարձկան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ