17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թոմ Կրուզը ցանկանում է “փրկել” իր վարկանիշը` խուսափելով աղմուկից

Թոմ Կրուզը եւ Քեթի Հոլմսը համաձայնության են եկել ապահարզանի  պայմանների շուրջ: Այդ մասին հայտարարել են դերասանների պաշտոնական ներկայացուցիչները: Նրանց կարծիքով` այսքան շուտ  համաձայնության գալը վկայում է այն մասին, որ ամուսինները միմյանց հանդեպ  որեւէ պահանջ չունեն:

Դերասանական զույգի ներկայացուցիչները որեւէ մանրամասներ չեն հայտնել: Հայտնի է միայն, որ 33-ամյա Քեթին իր նպատակին հասել է` ապահարզանից հետո նրանց 6-ամյա դուստր Սուրին կապրի մոր հետ, սակայն երեխայի դաստիարակությանը կմասնակցի նաեւ հայրը:

Սպասվում է, որ Քեթին եւ Կրուզը կհանդիպեն դատարանում հուլիսի 17-ին: Ապահարզանի գործընթացի ժամանակ Սուրին ներկա չի լինի դատարանում: Գործընթացը արագացված կիրականացվի, քանի որ ԶԼՄ-ների վկայությամբ`  50-ամյա Կրուզը չի ցանկանում, որպեսզի ապահարզանի աղմկոտ գործընթացն ազդի իր վարկանիշի վրա:

Հոլիվուդյան դերասանական զույգի բաժանման մասին հայտնի դարձավ հունիսի 29-ին: Որպես ապահարզանի պաշտոնական պատճառ են ներկայացվել անհաղթահարելի վիճաբանությունները: Աստղային զույգի ամուսնական կյանքը շարունակկվեց ընդամենը 5 տարի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ