19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում Մոսկվայում

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը երեկ ուշ ժամի հեռախոսազրույց ունեցավ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ: Այս մասին հաղորդվում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության թվիթերյան էջում: Օրվա ընթացքում հեռախոսազրույցներ են տեղի ունեցել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս և ֆրանսիացի համանախագահներ Իգոր Պոպովի և Ստեֆան Վիսկոնտիի հետ:

Հիշեցնենք, որ տեղի ունեցավ նաեւ Լավրով-Մնացականյան հեռախոսազրույցը։

Ըստ որոշ աղբյուրների, քննարկումների հիմնական թեման ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման կազմակերպումն է, որը կարող է տեղի ունենալ նույնիսկ այսօր-վաղը՝ Մոսկվայում, գրում է Իրավունքը։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ