20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

՛՛Մենք շնորհակալ ենք ադրբեջանցի հաքքերներից՛՛

Այսօր, սեպտեմբերի 25-ին, տեղեկատվական անվտանգոիթյան մասնագետ Տիգրան Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ կայքերի անվտանգության հետ խնդիրներ գրեթե չկան.՛՛Անընդհատ զարգանում են և կայքերի անվտանգության, և կայքեր կոտրելու ձևերը, բայց կարևոր, պետական կառույցների կայքերը գտնվում են 24 ժամյա հսկողության տակ և վերջին 5 տարվա ընթացքում ադրբեջանական կողմի բոլոր փորձերը եղել են ապարդյուն՛՛:

Վերջին  շրջանում գրանցված ամենացավալի դեպքը եղել է Կենտրոնական բանկի կայքի կոտրելը՝ ժամանակավորապես ադրբեջանցիները կարողացել են խափանել կայքի աշխատանքը:

Մասնագետի կարծիքով ներկա պահին կայք կոտրելը երեխայություն է, նամանավանդ, եթե խոսքը վերաբերում է ժամանցային կայքերին:

Քոչարյանը չմոռացավ նաև շնորհակալություն հայտնել ադրբեջանցի հաքքերներից.՛՛Մեզ միայն մնում է շնորհակալ լինել ադրբեջանցի հաքքերներին, որոնք մեզ ցույց են տալիս մեր թույլ կողմերը, ինչից հետո դրանք շատ արագ շտկվում են՛՛:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ