28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեր երեխաները թիրախավորվել են. Մխիթարյանը կրկին բարձրաձայնում է արցախյան հակամարտության մասին

089D7724-DF0A-49FF-A413-FFFE569E27E4

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դատապարտել է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները և կոչ արել միջազգային հանրությանը միջամտել:

«Մենք շարունակում ենք ականատեսը դառնալ Լեռնային Ղարաբազում ընթացող մարտերին: Ադրբեջանական զինված ուժերը ռմբակոծում են մայրաքաղաք Ստեփանակերտը և կրակ են բացում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես ենթարկվում է ռմբակոծության: Ադրբեջանի ռմբակոծության արդյունքում վիրավորվել են տեղական և արտասահմանյան ԶԼՄ ներկայացուցիչները: Հայ ազգի անվտանգությունը վտանգի տակ է, ամբողջ աշխարհի անվտանգությունը ևս վտանգված է: Եթե այն չկանգնեցնենք այսօր, ապա վաղն այն կարող է դուրս գալ տարածաշրջանից: Այսօր մեր երեխաները թիրախավորվել են: Եվս մեկ անգամ կոչ եմ անում միջազգային հանրությանը օգնելու դադարեցնել ռազմական գործողությունները հայերի և ամբողջ աշխարհի դեմ»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ