18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մուսուլմանները բոյկոտում են “Համբույրի մարաթոնը”

Ղազախստանի մուսուլմանների հոգեւոր խորհուրդը կոչ է արել տեղի բնակչությանը բոյկոտել “համբույրի մարաթոնը”, որը նախատեսվում է անցկացնել Աստանայում:

Իրենց պաշտոնական կայքում խորհրդի անդամները  մարաթոնն անվանել են “զանգվածային անամոթություն”, որը “մասնակիցներից շատերի համար կարող է չսահմափակվել համբույրով” եւ նրանցից յուրաքանչյուրի համար դառնա “անմեղությունը եւ ամոթը կորցնելու”  առիթ:

Մարաթոնի կազմակերպիչ Երբոլ Կուշուգոլովը, հոգեւոր խորհրդի տարածած հայտարարության համաձայն, նախկինում Աստանայում “հանվելու մրցույթ” է  կազմակերպել: Խորհուրդը նշում է, որ “հավանաբար դա նրա համար քիչ է եղել, եւ նա որոշել է վերջնականապես ապականել երիտասարդությանը”:

Սպասվում է, որ մարաթոնը կմեկնարկի հուլիսի 13-ին: Համբուրվող զույգերը պետք է փոխարինեն միմյանց յուրաքանչյուր 2-3 ժամվա ընթացքում մի քանի օր շարունակ: Մարաթոնի  տեւողությունը կապված է համբուրվող ցանկացողների քանակից: Տարիքային սահմանափակում չկա: Մարաթոնի հրավերներն ուղարկվում են սոցցանցերի միջոցով:

Առայժմ ամենաերկարատեւ համբույրի ռեկորդակիր է համարվում թայլանդցի հոմոսեքսուալ զույգը: Նրանք համբուրվել են 50 ժամ 25 րոպե եւ մեկ վայրկյան:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ