29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ստեփանակերտում զոհ ունենք․ ՄԻՊ

120709686_2783290255280686_5966515640282983208_n-e1601572368682

Երեկոյան Ադրբեջանը 3 հրթիռ է արձակել Ստեփանակերտի այլ հատվածների ուղղությամբ, որի հետևանքով տուժել են քաղաքացիական օբյեկտներ և բնակչություն։ Նախնական տվյալներով՝ առնվազն 4 վիրավոր, մեկ զոհ կա, բայց այս մասով վաղը ավելի մանրամասն տեղեկություններ կհայտնենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները համապատասխան աշխատանքներ են կատարել վնասված շենքերից բնակիչներին հանելու ուղղությամբ, որոշ աշխատանքներ էլ դեռևս ընթացքում են, նաև այդ պատճառով տվյալները  ճշտման փուլում են։ Բնակելի երկու շենք շատ լուրջ վնասվել է, բարեբախտաբար այդ շենքերում քիչ բնակիչների են եղել այդ պահին, դրանով է պայմանավորված, որ վիրավորների քանակը մեծ չէ»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

ՄԻՊ-ն ընդգծեց, որ նման հարձակումները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը դիտավորյալ է հարձակվում քաղաքացիական օբյեկտների վրա։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ