25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեր ո՞ր մեղքի համար` չգիտեմ…

Պաշտպանության նախարարությունն ահազանգում է` «հենց նո՛ր խփեցին Ստեփանակերտին», վնասվել են ենթակառուցվածքներ, տուժել է փրկարար ծառայությունը, կան վիրավորներ։

ՊԲ հրամանատարի տեղակալը վաղ առավոտից գուժեց` մի օրում էլի 54 զինծառայող է զոհվել։ Թշնամին բառացիորեն գազազած է նախորդ օրերի անհաջողություններից ու մարդկային, ռազմական տեխնիկայի կորուստներից, դարձել է անկանխատեսելի`վիրավոր գազանի պես։

Իսկ «գերագույն հրամանատարը», բան ու գործը թողած, դեռ 2016թ. մայիսին երկնած ռազմահայրենասիրական մի ոտանավոր է հրապարակել, որտեղ, մասնավորապես, ասում է. «Մեր հայացքը այլևս ազատ է, ոչ մի պատ չի բանտում միտքը մեր, հեռուները մոտիկ, հարազատ են, մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր», «Ես պատռել եմ զոհի հին կտակը, հաղթողի նոր խոսքեր եմ խոսում», և էլի նման բաներ (փաստորեն մեր հայացքն էն ժամանակ էլ էր ազատ, զոհի հին կտակը`«պատռված», վրաներս խաբար չկար)…
Մեր ո՞ր մեղքի համար` չգիտեմ…

Լիլիթ Պողոսյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ