23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Արցախում մարդասիրական հրադադար են առաջարկում՝ զոհված զինծառայողների մարմինները դուրս բերելու համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Արցախում մարդասիրական հրադադար են առաջարկում՝ զոհված զինծառայողների մարմինները ԵԱՀԿ–ի և Կարմիր Խաչի համակարգմամբ դուրս բերելու համար: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ)  հայտարարության մեջ:

Համանախագահները կրկնում են իրենց կոչը՝ ուղղված հակամարտության կողմերին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ առանց նախապայմանների առարկայական բանակցությունների:

Կողմերն ընդգծում են, որ արտաքին կողմերի մասնակցությունը հակամարտությանը խաթարում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերը:

Համանախագահները խստորեն դատապարտում են ղարաբաղյան հակամարտության գոտում եւ շփման գծից դուրս  Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքների դեմ ռազմական գործողությունները։ Համանախագահները մտահոգություն են հայտնում  քաղաքացիական զոհերի աճող թվի մասին տեղեկությունների առնչությամբ: Խաղաղ բնակիչներին թիրախավորելն ու սպառնալը  անընդունելի են ցանկացած պարագայում, ընդգծում են համանախագահները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ