18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կիևը ռազմական օգնություն չի տրամադրի Հայաստանին և Ադրբեջանին, բայց դեղահաբեր կփնտրի իր վառ երևակայությամբ պատգամավորների համար

Ուկրաինայի իշխանությունները ռազմական օգնություն չեն տրամադրի ադրբեջանա-հայկական հակամարտության կողմերից որևէ մեկին, հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը:

«Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի ադրբեջանա-հայկական հակամարտության կողմերից որևէ մեկին: Բայց ամբողջ երկիրը պետք է բժշկական օգնություն փնտրի՝ դեղահաբեր, վառ երևակայությամբ պատգամավորների համար», – գրել է Ավակովը Twitter-ում:

Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր «Ժողովրդի ծառա» նախագահամետ խմբակցությունից Լյուդմիլա Մարչենկոն «Ուկրաինա 24» հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Ուկրաինան այսօր պատրաստ է աջակցել Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական ուղղությամբ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ