19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

327, 458, 491, 532… Ժողովուրդ, հասկանո՞ւմ եք սա ինչ է նշանակում։ Խնդրում եմ, աղաչում եմ, ՍԹԱՓՎԵ՛Ք։

327, 458, 491, 532… Վերջին չորս օրվա գրանցված վարակակիրների թիվն է։ Սա նույն վիճակն է, ինչ մայիսի վերջին օրերին էր, երբ մտնում էինք հունիս-հուլիսի ամենածանր փուլ։ Օրեցօր աճում է նաև փաստացի բուժվողների թիվը, այսինքն աճում է նաև հիվանդանոցային, նամանավանդ ռեանիմացիայի տեղերի զբաղվածությունը։
 
Այն ժամանակ, երբ ռազմաճակատից վիրավորների հոսք է, որոնց այդ տեղերը շատ են պետք և այդպես կարող է դեռ շաբաթներ շարունակվել։
 
Ժողովուրդ, հասկանո՞ւմ եք սա ինչ է նշանակում։ Խնդրում եմ, աղաչում եմ, ՍԹԱՓՎԵ՛Ք։ Այսպես եթե շարունակվի երկրորդ ալիքը շատ ավելի ծանր է լինելու, քան առաջինը, ընդ որում պատերազմի պայմաններում։
 
Հավատում եք, չեք հավատում, այս պահին կարևոր չէ… Կարո՞ղ եք գոնե մի քանի շաբաթ այդ կանոններին հետևել։
Գրում է Կարեն Վրթանեսյանը։ 
 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ