25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՅԴ-ն նախագահացուների պակաս չունի

ՀՅԴ-ն նախագահի թեկնանծուի պակաս չունի և  տրամադրված է նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

“Ելնելով իրավիճակից` պետք է մարտավարական ճշտումներ անել: Սեփական թեկնածուով հանդես գալը մեզ համար ինքնանպատակ չէ: Եթե նախագահական ընտրություններին կարողանանք համախմբել ընդդիմադիր տրամադրություններն ու դաշտը, սա կարող է ՀՅԴ-ի համար բավական լուրջ հաղթանակ նախանշել: Սեփական թեկնածուի վերաբերյալ վերջնական որոշումն, ամենայն հավանականությամբ, կկայացվի ՀՅԴ արտահերթ Գերագույն ժողովում”,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Ի դեպ, Ռուստամյանը նկատեց, որ միասանական թեկնածու, եթե առաջադրվի, երկու կարևոր թեզ պետք է առաջ բերի ”նոր նախագահի թեկանծուն, պետք է հրաժարվի նախագահական համակարգից, որը պատճառ է հանդիսացել մոնոպոլիաների ամրապնդմանը , ընդդիմությանն էլ  պետք է վերապահի վերահսկելու և հակակշռելու հստակ լծակներ ՝հակակոոռուպցիոն պայքար, վերահսկիչ պալատ  և այլ օղակներ”:

Վերջինս  նկատեց նաև, որ առաջադրվող թեկանծուն կարող է լինել ոչ ԲՀԿ-ից, ոչ ՀԱԿ-ից, ոչ էլ քաղաքական դաշտում ներկայացված մեկ այլ կուսակցությունից, այլ մի չորրորդ ուժից. “Անձերի փոփոխությամբ երկրում ոչ մի բան չես փոխի. համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ