28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Երբ Հայաստանի նախկին գերագույն հրամանատարները կկանգնեն մեկ հարթակում․ Ժողովուրդ

default

Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ արցախաադրբեջանական պատերազմի սկսումից ի վեր, Հայաստանում եւ Արցախում մոբլիզիացիա է սկսվել։ Բոլորը միասնական խնդիր են դրել իրենց առջեւ ամեն գնով հաղթելու։ Միասնականության շունչն այս օրերին մեր երկրում թեւածում է ամենուր՝ բոլոր ոլորտներում ու բնագավառներում՝ չհարցնելով տարիք ու սեռ։ Միասնականության որոշակի դրսեւորումներ նկատվեցին նաեւ Հայաստանի քաղաքական բզկտված դաշտում, եւ չնայած ժլատ բառապաշարով, այնուամենայնիվ գործող իշխանության կողքին կանգնելու մասին հայտարարեցին տարբեր քաղաքական գործիչներ։

Բայց համաձայնեք, որ այդ իրավիճակը չի կարող գոհացուցիչ լինել, քանի դեռ մեր երկրի նախկին գերագույն գլխավոր հրամանատարները չեն կանգնել նույն հարթակի վրա։ Իսկապես դրական իմաստով մատնացույց անելու դրսեւորում կլիներ, եթե առաջիկա օրերին ռազմական դրությունից բխող կենսական անհրաժեշտության հարցեր քննարկվեին թիվ մեկ քառյակի շրջանակներում՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Նիկոլ Փաշինյան։

Կտեսնե՞նք արդյոք այս համագործակցությունը՝ ընդդեմ հայ ազգի ընդհանուր թշնամու եւ հանուն մեր երկրի անվտանգության, ցույց կտա ժամանակը։ Միայն այս պահին կարող ենք արձանագրել, որ այս առումով մշտապես օրինակելի է եղել մեր փոքր եղբայր Արցախը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս 2018 թվականի հուլիսին տված իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Արցախյան հակամարտության հարցում անհրաժեշտության դեպքում պատրաստ է բանակցել նաեւ Սերժ Սարգսյանի հետ։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ