25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

՛՛Ուշագրավ՛՛ բացահայտումներ բջջային օպերատորների ՛՛թալանի՛՛ մասին

՛՛Իրազեկ և պաշտպանված սպառող՛՛ հասարակական կազմակերպությունը վերջին ժամանակաշրջանում ստացել է տարաբնույթ ահազանգեր կապի ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ: Պրոբլեմները տարանջատվում են 2 խմբի՝ տեղային լուծում պահանջող (մասնավոր դեպք, երբ ոտնահարվել է կոնկրետ սպառողի իրավունքը) և համակարգային (պրոբլեմը տարածվում է բոլոր սպառողների վրա): Տեղային լուծում պահանջող խնդիրներին տրվել է համապատասխան խորհրդատվություն, ինչի շնորհիվ սպառողը կարողացել է պաշտպանել սեփական իրավունքները

Ահազանգերի հիման վրա իրականացված ուսումնասիրություններն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ հատկապես մտահոգիչ է ծառայություն մատուցող 3 օպերատորների (Beeline, Orange, Vivacell mts) կողմից առաջարկվող նոր ծառայությունը, որով բաժանորդը, պահպանելով կոդն ու համարը, կարող է դառնալ այլ օպերատորի բաժանորդ:

Հենց այստեղ են գրանցվում սպառողների իրավունքների ոտնահարման հիմնական դեպքերը: Մասնավորապես, օպերատոր փոխած բաժանորդին զանգահարող բաժանորդները չեն ստանում պատշաճ տեղեկատվություն այն մասին, որ բաժանորդն արդեն գտնվում է այլ օպերատորի տիրույթում, և մատուցվող ծառայության արժեքն էականորեն տարբերվում է նախատեսվածից (0-50 ՀՀ դրամ):

Ստացվում է քաղաքացին կատարում է զանգ՝ նախատեսելով 1 րոպեի համար վճարել պայմանական 5 ՀՀ դրամ, սակայն չստանալով պատշաճ տեղեկատվություն, խոսակցության ավարտից հետո միայն պարզում, որ խոսակցության 1 րոպեի արժեքը կազմել է օրինակ 35 կամ 50 ՀՀ դրամ:

Մինչ նշյալ խնդրին վերջնական լուծում տալը՝ սպառողների տեղեակացված լինելու իրավունքն ապահովելու և պաշտպանված լինելու նպատակով ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ փոփոխված օպերատորին զանգ կատարելիս լսվում է ոչինչ չասող կարճ ձայնանշան, և այդ ձայնանշանով կարող եք կողմնորոշվել և չշարունակել խոսակցությունը: Նշյալ պրոբլեմը հանդիսանում է հակամրցակցային գործունեություն:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքացիների մոտ կան նաև այլ դժգոհություններ: Մասնավորապես, Beeline ընկերությունը կարճ հաղորդագրությունների տեսքով ներկայացնում է որևէ ծառայություն, որը կարող է ակտիվանալ անգամ 1 անզգույշ շարժումից, ընդ որում մատուցվող ծառայության մասին տեղեկատվությունը ևս տրամադրվում է թերի, դեռ ավելին՝ ծառայությունը չապակտիվացնելու պարագայում անգամ կանխավճարային փաթեթների դեպքում գոյանում է պարտք:

Նման խնդրի բախվելիս սպառողներին խորհուրդ ենք տալիս կարդալուց հետո զանգ կատարել միայն հաղորդագրությունը փակելուց հետո՝ չօգտվելով հաղորդագրության մեջ առկա հղումներից: 

Այս խնդիրը ևս գտնվում է հակամրցակցային գործունեության դաշտում: Orange ընկերության հետ կապված պրոբլեմը, մասնավորապես, կայանում է նրանում, որ հետվճարային համակարգից օգտվող քաղաքացիները ստիպված են վճարել այն դեպքում, երբ նրանց մատուցվում է ոչ ամբողջական ծառայություն, և ելքային զանգերն արգելափակված են:

Ցավով, պետք է արձանագրենք, որ նշյալ ՛՛թալանը՛՛ ամրագրված է նաև պայմանագրով, իսկ ծառայության մասին տեղեկատվություն տրամադրելիս գրասենյակում այս կարևոր դրույթի մասին տեղեկատվություն չի տրամադրվում: 

Vivacell mts ընկերության հետ կապված պրոբլեմը կայանում է նրանում, որ երբ լրանում է կանխավճարային փաթեթով նախատեսված գումարի օգտագործման համար տրամադրված ժամկետը, իսկ հաշվեկշռում շարունակում է գումար մնալ, վերջինս ուղղակի յուրացվում է (զրոյանում), ոչ թե սահմանափակվում օգտագործումը:

Հ.Գ.
Ուսումնասիրությունն իրականացվել է 200 երևանյան բնակարաններում՝ ներառելով 674 քաղաքացու և 903 բաժանորդի: Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են նաև բազմաթիվ խնդիրներ՝ կապված ինտերնետի հետ, որի մասին ողջ տեղեկատվությունը կտրամադրվի ինտերնետ ոլորտի ուսումնասիրության ավարտից հետո, իսկ բջջային կապի ոլորտում շատ էին դժգոհությունները նաև կապված ստացվող գովազդային բնույթ կրող հաղորդագրությունների հետ:

Քաղաքացիները դժգոհություն են հայտնել նաև օպերատորների հետ կապ հաստատելու դժվարության հետ կապված, բողոքները հիմնականում վերաբերում էին Beeline ընկերությանը:
Առկա խնդիրների վերաբերյալ Կազմակերպության կողմից պատրաստվում է փաթեթներ, որոնք ներկայացվելու են ոլորտը վերահսկող պետական լիազոր մարմիններին:

Եթե նշյալ խնդիրներից զատ, կապի ոլորտում հանդիպել եք նաև այլ խնդիրների՝ փաթեթն ամբողջական դարձնելու նպատակով խնդրում ենք տեղեկացնել Կազմակերպությանը՝ +37410 430 930 հեռախոսահամարով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ