29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները. հույն պատգամավոր

1029204

Հունաստանի Արտաքին գործերի նախկին նախարար, ՍԻՐԻԶԱ-Առաջադեմ Դաշինք կուսակցության պատգամավոր Գեորգի Կատրուգալոսը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել իր ագրեսիվ գործողությունները: Կատրուգալոսն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողություններին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկումը սպառնում է ողջ տարածաշրջանի խաղաղությանը: Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, և կողմերը պետք է ինքնազսպվածություն ցուցաբերեն` Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսելու համար»,-նշել է Կատրուսգալոսը:

Նա շեշտել է նաև, որ երրորդ ուժերը, ինչպիսին է Թուրքիան, պարտավոր են նպաստել երկխոսությանը վերադառնալուն ու չսրել լարվածությունը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ