29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին եւս մեկ “նարկոթունել” է արգելափակվել

image_4741

Մեքսիկական մաֆիան այս շաբաթ զրկվեց մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ թմրանյութ տեղափոխելու եւս մեկ ուղուց: 230 մետր երկարությամբ ստորգետնյա թունելը գտել են եւ արգելափակել մեքսիկացի զինվորականները, գրում է “Комсомольская правда”-ն:

Այն սկսվել է մեքսիկական Սոնորա նահանգի Սան-Լուիս-Ռիո-Կոլորադո քաղաքի խանութներից մեկում եւ ավարտվել մեկ այլ խանութում, բայց արդեն ամերիկյան հողում: Թունելով հնարավոր է անցնել թեքված` հողին կպած, քանի որ նրա բարձրությունը 1,3 մ է կազմում:

Ինչպես գրում է “The Republic”-ը, թունելի ներսում զինվորականները գտել են 3 սայլակ, որոնց օգնությամբ հանցագործները տուփերով կոկային են տեղափոխել ԱՄՆ: Ակնհայտ է, որ այդ ուղին վաղուց է օգտագործվել, քանի որ այն լուսավորված եւ օդափոխված է եղել:

Հարկ է նշել, որ մաքսանենգության այս միջոցը վերջին տարիներին շատ տարածված է դարձել: Վերջին 5 տարվա ընթացքում 2 երկրների զինվորականներն էլ մոտ 80 նման թունել են հայտնաբերել:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ