29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրիական Ազգային խորհուրդը մտադիր չէ երկխոսություն սկսել սիրիական կառավարության հետ

image_4740

Սիրիական Ազգային խորհուրդը հայտարարել է, որ իրենք ոչ մի դեպքում երկխոսության չեն դիմի Սիրիայի կառավարող վարչակարգի հետ, հաղորդում է “Росбалт”-ը:

“Ոչ մի երկխոսություն կառավարող վարչակարգի հետ չի կարող լինել: Կարող են միայն բանակցություններ լինել այն մասին, թե ինչ ճանապարհով կարելի է անցնել նոր քաղաքական համակարգի”,-հայտարարել է Սիրիական Ազգային խորհրդի գործադիր բյուրոյի անդամ Բասմա Կոդմանին:

Նա հավելել է, որ ներկա պահին Սիրիական Ազգային խորհուրդը քննարկում է ԱԵԼ-ի կողմից առաջարկված սիրիական հակամարտության կարգավորման քաղաքական մեխանիզմը:

“Այն, ինչը միավորում է սիրիական ընդդիմությանը, իշխանության տապալումը եւ երկրում նոր քաղաքական համակարգ ստեղծելն է”,-հայտարարել է Կոդմանին:

Հուլիսի 9-ին ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը հայտնել էր, որ  ինքը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ “համաձայնության է եկել հակամարտության կարգավորման շուրջ, որը նա կներկայացնի ընդդիմությանը”: Անանն ընդգծել էր, որ կողմերը եկել են այն եզրակացության, որ բռնությունը պետք է դադարեցվի եւ քննարկել դրան հասնելու ուղիները:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ