25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ողջ ներուժով սատարում ենք Հայոց բանակին և աջակցում Հայաստանին և Արցախին. 14 կուսակցությունների հայտարարությունը

ՀՀ-ում գործով 14 կուսակցություններ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ կապված սահմանային իրավիճակի հետ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև՝

Ադրբեջանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և խրախուսմամբ, Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ՝ թիրախավորելով նաև բնակավայրեր և խաղաղ բնակչությանը:

Պաշտպանության բանակը հաստատակամ իրականացնում է հակառակորդին դիմակայելու իր առաքելությունը:

Այս բախտորոշ պահին առաջնային է համահայկական կարողականության մեկտեղումը և միասնական համազգային պատասխանը ագրեսորին:

Մենք՝ Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական կուսակցություններս, ողջ ներուժով սատարում ենք Հայոց բանակին և աջակցում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին՝ միջազգային ասպարեզում բացահայտելու և դատապարտելու թշնամու հերթական ագրեսիան:

Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել այս նպատակների շուրջ՝ ապահովելով ամուր թիկունք և միասնականություն:

Դիմում ենք միջազգային կազմակերպություններին, հանրությանը և պետություններին՝ դատապարտելու հայ ժողովրդի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական հերթական պատերազմը:

Հաղթանակը մերն է:

«Ազատություն» կուսակցություն

«Ազգային օրակարգ» կուսակցություն

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցություն

«Բարգավաճ Հայաստան կուսակցություն»

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

«Լուսավոր Հայաստան կուսակցություն»

«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»

«Հայրենիք» կուսակցություն

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն

«Մեկ Հայաստան» կուսակցություն»

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ