29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Փող վերցնել քաղաքաշինության նախարարից. Չորրորդ ինքնիշխանություն

image_4736

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի աղբյուրների, ՕԵԿ տիրույթ անցած քաղաքաշինության նախարարությունում լուրջ իրարանցում է սկսվել:

Նախ` նորանշանակ նախարարը “դիսկոմֆորտի” մեջ է հայտնվել իր ուզած կադրերին նախարարությունում չտեղավորելու պատճառով, քանի որ ՀՀԿ-ից` մասնավորապես կառավարությունից, կադրային քաղաքականության հետ կապված խիստ “բլոկ” է դրված:

Երկրորդ` նախարար Թադեւոսյանը, ըստ տարածված լուրերի, իր մոտ է կանչել բոլոր բաժնի պետերին ու դեմքի լրջագույն արտահայտությամբ ասել. “Ոչ մի “լեւի” գործ, էս ու էն կողմ նայել չկա, աշխատում եք առանց միջնորդությունների ու այլ շահագրգիռ պայմանների”: Իսկ որպես իր խստագայն պահանջներին հուսադրող պայման, Թադեւոսյանը իրենց գործի մեջ հմտացած որոշ վարչությունների պետերի ասել է, որ եթե նրանք ֆինանսական մասով նեղություններ ունենան, կարող են շատ հանգիստ իրեն դիմել:

“Նախարար Թադեւոսյանը` որպես գործից հասկացող մարդ, կփորձի բիզնեսի հետ կապված հարցերում օգտակար խորհուրդներ ու ճանապարհներ ցույց տալ բոլոր նրանց, ովքեր կցանկանան իրենց դրսեւորել այդ ոլորտում: (Հաստատ կբացատրի, թե ինչպես կարելի է արտերկրից լամինատ ներկրել Հայաստան ու արագ հարստանալ)”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ