24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իմացեք ում և ուր եք հրավիրում, էլի

Կհիշեք՝ ինչպես էր Աննա Հակոբյանը Մեհրիբանին հրավիրում Արցախ մուղամ լսելու։ Այսօր Ադրբեջանում քննարկվում է՝ արժի՞ որ ադրբեջանցի զինվորները բռնաբարեն Աննա Հակոբյանին, երբ իրեն գերի վերցնեն, թե չարժի։

Նույնիսկ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ֆեյսբուքյան էջն է այդ թեմայով արտահայտվել։ Ասել են. «Ադրբեջանի զինվորին վայել չէ նման բանը», բայց ակնհայտ է, որ թեման ավելի թեժացնելու համար է այդ «պաշտոնական պատասխանը»։

Ասածս ինչ է՝ իմացեք ում և ուր եք հրավիրում, էլի…

Հ.Գ. Ի դեպ, պաշտոնական մակարդակով ադրբեջանական կողմից ես նման լկտիություն չեմ հիշում։

Հորդորում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ