20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Տատիկս հուզվեց»… անկախության արժեքը Շուշան Պետրոսյանի համար

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի համար անկախության տոնը մեծագույն արժեք է. «Շատ ուրախ եմ, որ այդ կայացման ակունքում եմ գտնվում, այս օրը շատ հատուկ է ինձ համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Երեկվա նման հիշում եմ“ մեր տանն էինք 24 տարի առաջ այս օրը, և տատիկս հուզվեց, տատիկս շատ լուրջ կին էր, երբեք իր էմոցիաներն ի ցույց չէր դնում, և երբ Արամ Մանուկյանը հայտարարությունը կարդաց, աչքերից արցունք գնաց:

Այս տոնը Շուշան Պետրոսյանը նշելու է ընտանիքի հետ: «Մեր ընտանիքում հատուկ տոնական տրամադրություն է իշխում, կնշենք դրսում, ինչ-սր սրճարանում, հավանաբար»:

Հարցին, թե որքանով է ինքն իրեն անկախ համարում մեր հասարակությունը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հասարակության յուրաքաչյուր անհատ, եթե իր սրտին լսելով սկսի մտածել` կհասկանա, թե ինչ լավ բան է անհատ լինելը, անկախ լինելը ու կգնահատի անհատ լինելու այս հրաշք խորհուրդը: եթե չլինեն կոլեկտիվ ակտեր`ուղղակի ասելու համար, բողոքել ուղղակի բողոքելու համար, սրտով, ծանր ու թեթև անելով ամեն ինչ` և դժվարությունները, և ձեռքբերումները, կարծում եմ, որ կգա, կհասնի այն ճշմարտությանը, որը կոչվում է  անկախություն ու ազատություն»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ