23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Դուխը կուտ գնաց»

Հայաստանի ապագան փշրեց Փաշինյանը:
 
Դեռևս 2018-ին ժողովրդական լայն մասսաների փողոցում հայհոյող, արևածաղիկ չրթող, օրը գարեջրով ու թմրանյութով «գլորող» եւ ՀՀ պետական դրոշը որպես կրծկալ կրողների ապստամբությունից պարզ էր, թե ներքաղաքական քաոսն ուր պետք է տանի երկիրը եւ, թե ինչ ապագա է սպասվում բոլորիս: Շատերը կպնդեն, որ հասարակության մի հատված էլ ապագայի հույսով եւ լավագույնի սպասումով էր դուրս եկել՝ մերժելու նախկիններին, որ շուտով ամեն ինչ լավ է լինելու՝ երկնքից դոլարներ են թափվելու, արդարությունը, երջանկությունը տիրելու են ամենուր: 
 
Մինչդեռ Սերժ Սարգսյանին մերժելուց երկու տարի անց նախկին մերժողները համալրում են հիասթափվողների օրեցօր մեծացող բանակը։ Նրանց կարծիքով՝ Փաշինյանը տանուլ է տվել ամենակարեւորը՝ հանրային սպասումներն ու հույսը։ Այն ժամանակ դեռ, երբ զգացմունքայնությունը եռման ամենաբարձր ջերմաստիճանում էր, երբ աղմուկի մեջ կորսվել էր իրատեսության ամենափոքր հատիկը, Հայաստանի ապագան այն Հայաստանի, որ վաղն էր գալու, Նիկոլ Փաշինյանի ձեռամբ հօդս ցնդեց ։
 
Փողոց դուրս եկած զանգվածը՝ Ազատություն ռադիոյի ռուսական տեսախցիկի առջև հայհոյում էր Հայաստանի երրորդ նախագահին՝ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ, հոգեւորականների ներկայությամբ: Այդ նույն զանգվածը, որ հրապարակից տեղափոխվել է վիրտուալ տիրույթ, ֆեյսբուքում է հայհոյում հանուն Նիկոլի: Միայն թե նրանք արդեն ֆինանսավորվում են ոչ միայն արեւմտյան կազմակերպությունների կողմից, այլ ուղիղ ՀՀ կառավարության գրպանից, ով ուղղորդում է՝ հայհոյելու եւ բնում խեղդելու ցանկացած ընդդիմադիր տեսակետ կամ անհամաձայնություն։
 
Մինչդեռ Հայաստանի գլխին կախված են մեկը մյուսից վտանգավոր մահակներ․ սոցիալ-տնտեսական ճգնաժամ, գեոքաղաքական վտանգավոր դասավորություններ, թուրք-ադրբեջանական զինուժի տեղակայում Նախիջեւանում, Անկարայից Հայաստանին ուղղված սպառնալիքներ՝ խեկքի գալու կոչերով, սորոսական եւ արևմտյան հինգերորդ շարասյուններ, ահաբեկչական սասնա ծռերը եւ այլն: Ընտրությունը դարձյալ հասարակության ձեռքին է՝ փողոցում, թե տանը կամ համակարգչի առջեւ հարցադրումը հստակ է՝ կկրկնվի՞  100 տարվա վաղեմության ՀՀ առաջին հանրապետության պատմական փորձառությունը եւ ծափահարություններով կշարունակե՞նք Հայաստանի սգո թափորի ուղեկցումը, թե , ի վերջո, կդրվի էժանագին շոուների վերջակետը։ 
 
Տիգրան Հակոբյան
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ