19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երկրագնդի բնակչության օրը նշվում է 25-րդ անգամ /վիդեո/

Հուլիսի 11-ը ՄԱԿ-ի  Զարգացման ծրագրերի նախաձեռնությամբ նշվում է Երկրագնդի բնակչության  օրը` ի պատիվ Հինգ միլիարդի օրվա, քանի որ հենց այդքան է եղել երկրագնդի բնակչությունը  1987-ի հուլիսի 11-ին:

2011-ի հոկտեմբերի 31-ին  Երկիր մոլորակի բնակչությունն արդեն հասել է 7 մլրդի: ՄԱԿ-ը կարծում է, որ ողջ աշխարհի համար նման ձեռքբերումը մեր առջեւ բազմաթիվ առաջադրանքներ է դնում` պայքար աղքատության եւ հիվանդությունների դեմ, ստեղծել կրթություն եւ գոյության միջոցներ ապահովելու հնարավորություն, մեղմացնել  կլիմայի փոփոխության հետեւանքները:

Բնակչության ոլորտում ՄԱԿ-ի Հիմնադրամի “7 մլրդ գործողություն” ընկերությունը կոչ է անում ընդունել բնակչության այս աննախադեպ աճը` իբրեւ հնարավորություն` “գործելու ինչպես միայնակ, այնպես էլ միմյանց հետ հաղորդակցվելով` հանուն ավելի լավ աշխարհի”:

Ներկայումս երկրագնդի բնակչությունը տարեկան ավելանում է 78 մլն-ով: Ընդ որում` 100 նորածիններից  97-ը ծնվում են ավելի քիչ զարգացած երկրներում, որոնք արդեն իսկ դժվարությամբ են հոգում իրենց քաղաքացիների կարիքները: Աճում է աղքատների եւ հարուստների միջեւ տարբերությունը: Ավելի ու ավելի շատ մարդիկ են խոցելի դառնում խրոնիկ քաղցի, ջրի պակասի եւ աղետների պատճառով:

Չնայած այն փաստին, որ դեմոգրաֆիկ աճը նվազում է, ըստ կանխատեսումների` 2050-ին երկրագնդի բնակչության թիվը կհասնի 9 մլրդ-ի:

http://youtu.be/4BbkQiQyaYc

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ