23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Բարի գալուստ անարխիստական Հայաստան

ԲԱՐԻ ԳԱԼՈւՍՏ ԱՆԱՐԽԻՍՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
 
2018 թվականի գարնանը տեղի ունեցած բռնի հեղաշրջումը Հայաստանում հաստատեց կարգեր, որը ես կանվանեմ անարխիստական դիկտատուրա։ Ինչու՞։ Եթե ուշադիր նայենք կտեսնենք, որ կարգերի հաստատման հետ սկսեցին փլուզվել բոլոր պետական համակարգերը և հիերարխիաները իրենց տեղը զիջելով «մեկ մարդու» կամ «մեկ ընտանիքի» կամայականություններին։
 
Այս ընտանիքն էլ, Քաջ Նազարի հոգեբանությամբ, քանի որ «փոքր ժամանակ հեծանիվ չէր ունեցել…» սկսեց «բենթլի վարել», բայց դրանով չբավարարվեց (որովհետև միևնույնն է փոքր ժամանակ հեծանիվ չէր ունեցել) և անցավ ակտիվ կամայականությունների դաշտ՝ նշանակելով մեղավորներ, անկախ նրանից, որ ՀՀ իրավական իշխանությունների կողմից կային արդեն հաստատված և ուժի մեջ մտած դատարանի վճիռներ, «բարեփոխումների» անվան տակ սկսեց ժողովրդի վզին փաթաթել իր կամայականությունները…
Մի խոսքով ուրախ կյանք սկսեց, որի գլխավոր իմաստը՝ ժողովրդին կերակրել «հայկականժամանակյան» սին ինֆորմացիաներով, ինչի արդյունքում նույնիսկ Գագիկ Շամշյանի պատրաստած ինֆորմացիաները դարձան անհետաքրքիր, իսկ տարբեր առիթներով «Քիմ Քարդաշյանի շլացուցիչ» հորինած ապտակները, դարձան օրվա կերակուր «օխլոս»-ի համար։ Սակայն այս «արտաթորանքը» համեմվեց «հայրենասիրություն», «պետականամետություն», «պետություն» և այլ, այս իշխանությունից հեռու բառերով, իրականում քարոզվելով և Հայաստանում հաստատելով ԱՆԱՐԽԻԱ։
 
Այո, իրականում Անարխիա՝ հունարենից նշանակում է անղեկավարություն, անիշխանություն, չենթարկվողականություն և վերջապես… անկախություն ? Ուղղակի այդ «անկախություն» ասածը շատ կարևոր է, թե որ կոնտեքստի մեջ ենք նայում՝ անկախություն երկրում գործող օրենքների՞ց, ՀՀ սահմանադրությունի՞ց, իրավական ակտերի՞ց, հռչակելով այս կամ այն անձին մեղավոր՝ առանց դատարանի որոշման, անկախություն լրատվականների՞ց՝ սոց.ցանցի անձնական էջում անպատասխանատու հայտարարություններ անելով, անկախություն սեփական ազգի պատմությունի՞ց, կեղծելով այն և ներկայացնելով ըստ քմահաճույքի, աշխարհում տիրող կարգերից ու բարքերի՞ց՝ սուտ տեղեկություններ տալով այն մասին, թե աշխարհի դպրոցներում բոլորը դիմակներով են գնում դասի…
 
Այս ցանկը կարելի է անվերջ թվել, սակայն դրանից իրականությունը չի փոխվի և այն, որ մենք արդեն մոտ 3 տարի է ապրում ենք «անարխիստական դիկտատուրայի» լծի տակ՝ ակնհայտ է։ Ինչն է հետաքրքիր… Այն, որ արդեն 3 տարի է տարբեր լրատվամիջոցներով, համացանցով և բոլոր հնարավոր այլ միջոցներով ժողովրդին տեղեկացվում է այդ մասին, սակայն իզուր։ Իսկ գիտե՞ք թե ինչու։ Որովհետև ժողովրդի մի մեծ զանգված միշտ երազել է անարխիայի մասին։
 
Նա միշտ ընդվզել է, երբ դատարանը իրեն մեղավոր է ճանաչել և հայտարարել, որ դատարանը կաշառված է, նա միշտ փնտրել է մեղավոր այն բանում, որ ինքը լավ չի ապրում կամ որ իր կինն իրեն դավաճանում է, միշտ համարել է, որ երբ ինչ-որ մեկը փողոց աղբ է նետում՝ դա վատ է, իսկ ինքը այդ իրավունքն ունի, որ երեխային քննությունից «ԿՏՐԵՑԻՆ»… Ու երբեք չի փորձել հասկանալ, որ պայծառ հայրենիք, ամուր Հայաստան ունենալու համար, առաջին հերթին պետք է պատասխանատվություն վերցնել սեփական կյանքի համար։ Հասկանալ, որ եթե մեղք ես գործել՝ պիտի պատժվես ու դատարանն այստեղ ոչ մի մեղք չունի, որ ուղղակի կատարում է իր պարտականությունը, որ լավ չի ապրում, որովհետև ալարկոտ է, ձգտումներ չունի և որ կինն իրեն դավաճանում է, որովհետև ուղղակի ինքը այդ կնոջ համար լավ տղամարդ չի եղել։ Իսկ երեխային քննությունից ոչ թե «կտրեցին», այլ ուղղակի լավ չէր պատրաստվել և ստացավ իր արժանի գնահատականը։
 
Ես համոզված եմ, որ այն, ինչ մենք ունենք, մենք դրան արժանի ենք։ Եվ ուրեմն այսօրվա բողոքող տաքսու վարորդներն արժանի են այս իշխանությանն ու կառավարությանը։ Այո, արժանի են նաև գյուղմթերքը իրացնել չկարողացողները, խաղողը մթերել չկարողացողները, դիմակով իրենց երեխաներին դպրոց տանողները… և բոլոր նրանք, ովքեր «անարխիայի» ամենամեծ տոնին՝ «քաղաքացու օրը» Մաշտոցի պողոտայի վրա իջևանի խոզի խորոված էին ուտում, 2018 թվականի գարնանը՝ Աբովյան փողոցը հակառակ էին վարում իրենց ավտոմեքենան, գոռում էին, որ հաղթել են ու «մատաղ հորթի խանդավառությամբ» ողջունում անարխիայի հաստատումը Հայաստանում՝ չհասկանալով, որ դրանից երկիր են կորցնելու, հայրենիք են կորցնելու, ավանդականություն ու ընտանիք են կորցնելու և վերջապես, այն մի կտոր հացն են կորցնելու, որ ունեին։ Քանի որ, երբ չկա հստակ օրենք՝ չկա պետություն, չկա արդարություն, չկա բարեկեցություն։
 
ԲԱՐԻ ԳԱԼՈւՍՏ ԱՆԱՐԽԻՍՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ, Տիկնայք և Պարոնայք։
Ես հասկանում եմ և տեսնում եմ, որ Ձեզանից շատերն արդեն հասկացել են, թե ինչ սխալ բան են արել 2018-ին։ Ձեզանից շատերի համար այլևս Նիկոլը՝ նիկոլ չի, քաղաքացու տոնն էլ՝ տոն չի, ու հասկանում եք, որ խաբվել եք սուտ խոստումներով և այն ուտոպիայով, որ անարխիան կբերի Ձեր բարեկեցության։
 
Խաբվել եք, երբ Ձեզ վարչապետ են անվանել… Էէէէէ կենացին հավատացող մարդիկ եք։ Ուղղակի հիշեք, որ համացանցում կան Հայաստանում ապրող հայերից շատ ավելի շատ հայ օգտատերեր, ովքեր ապրում են աշխարհի ամենատարբեր երկրներում, խստորեն ենթարկվում են այդ երկրների օրենքներին, հարգում են այդ երկրների արդարադատությունը, առավոտյան ժամը 6-ին արթնանում ու գնում են աշխատանքի՝ ծաղկեցնելով այդ երկիրը, և իրենց հարկերը, ժամանակին վճարում են այդ երկրի բյուջե։ Իրենց երեխաներին առանց դիմակի դպրոց են տանում ու իրենք էլ առանց դիմակի փողոցներում զբոսնում… բայց համացանցում ամեն բան անում են, որ Դուք նման հնարավորություն չունենաք։ Նրանք, ապրելով պետական համակարգում և ենթարկվելով այդ համակարգին, Ձեզ համար անարխիա են քարոզում։ Դե հիմա ասեք, թե ո՞վ է մեղավոր՝ նրա՞նք, որ իրենց ԺԱՄԱՆՑԸ այդպես են անցկացնում, թե՞ Դուք, որ էլի մեղավոր եք փնտրում՝ նրա վրա պատասխանատվություն դնելու համար…
 
P.S. Վերջին խոսքերս չէին վերաբերում սփյուռքում ապրող ու իմ կողմից շատ հարգված մեծաքանակ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻՆ, ովքեր առաջին օրվանից դեմ են եղել այս «անարխիստական դիկտատուրայի» ստեղծմանը։ Խոսքս վերաբերում է արսինեխանջյաններին, սերժթանկյաններին և իմ մի ընկերոջ կնոջ նման մարդկանց, ովքեր միշտ Հայաստան են եկել՝ սեզոնին ծիրան ուտելու, մի քանի հարյուր դոլլար իրենց հաճույքի համար ծախսելու համար և հեռացել են իրենց «հայրենիք»՝ թքած ունենալով հայրենիքում առկա խնդիրների վրա։
Գրում է հոգեբան Միհրդատ Մադաթյանը
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ