24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սեքս սկանդալում հայտնված Հովհաննես Թոմքաջյանը տուժող է ճանաչվել

“Ֆեյսբուք” սոցիալական ցանցում՝ ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջին ապօրինի տիրանալու դեպքի առթիվ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Հ. Թոքմաջյանը ճանաչվել է որպես տուժող:  ՀՊՃՀ Տեղեկատվական եւ Հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը 2014 թվականի սեպտեմբերի 05-ին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը, անհայտ անձը, անհայտ եղանակով տիրացել է “www.facebook.com” սոցիալական կայքի՝ ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Վաչեի Թոքմաջյանին պատկանող անձնական էջին եւ նշված էջում որպես ընկերներ գրանցված օգտատերերին տարածել վերջինիս վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ:

Քննությամբ պարզվել է, որ անհայտ անձը 2014 թվականի սեպտեմբերի 05-ին ապօրինի մուտք է գործել նշված սոցիալական ցանցում Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջ, փոփոխել էջի գաղտնաբառը եւ տիրացել դրան, որից հետո նշված էջով տարածել է “ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԻՐԱ ՊԱՊԱՅԻ ՔԻՓ ԸՆԳԵՐԸ” անվամբ համացանցային հղում, որը պարունակում է “www.facebook.com” սոցիալական կայքում Hovhannes Tokmajyan եւ Ruzan Hayrapetyan օգտատերերի անունից կատարված երկխոսության 4 էջանկարներ:

“www.facebook.com” սոցիալական կայքի Hovhannes Tokmajyan եւ Ruzan Hayrapetyan էջերի օգտատերեր Հովհաննես Թոքմաջյանը եւ Ռուզան Հարությունյանը հայտարարել են, որ համացանցում տարածված երկխոսությունն իրենց կողմից չի կատարվել ու կեղծ է: Հանցագործությունը կատարած անձի ինքնությունը եւ համացանցում տարածված երկխոսության հեղինակներին պարզելու նպատակով նշանակվել են դատահեղինակային եւ դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ` Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջին հասանելիություն ստացած համացանցի բաժանորդի տվյալները պարզելու ուղղությամբ:

 ՀՀ քննչական կոմիտե

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ