25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Անոմալ երևույթներ Հայաստանում

Ամերիկյան տիեզերական հետազոտությունների գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ այս տարվա օգոստոսը վերջին 130 տարվա ամենաշոգ օգոստոսն է եղել, ինչը մասնագետները համարում են անոմալիա:

Հայաստանում նույնպես կան անոմալ երևույթներ և մասնագետների խոսքով՝ 2000 թվականին Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը բոլոր ամսիներին բարձր է եղել նորմայից:

Ընդհանրապես Հայաստանում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2011  թվականին Մեղրիում` 43,7 աստիճան: Իսկ այս տարվա ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում եղել է՝ 42,2, Երևանում՝ 39,9 աստիճան:

Ոլորտի մասնագետ Արամ Գաբրիելյանն էլ առաջարկում է կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվել և լուծումը տեսնում է արդյունաբերական գործարանների աշխատանքի նվազեցման մեջ. ”Պետությունները պետք է աշխատեն, որ քիչ արտանետումներ կատարվի, և քանի որ, միևնույն է կլիման գնում է դեպի փոփոխության` աշխատենք ադապտացվել”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ