18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դերծովակալ Մոնգոմերը պաշտպանության նախարարությունում էր

Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության եւ ռազմավարական դիրեկտորատի փոխտնօրեն, դերծովակալ Մարկ Մոնտգոմերիին:

Դերծովակալ Մոնտգոմերիի Հայաստան այցի նպատակն էր 2012թ. ընթացքում ՀՀ ՊՆ եւ ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջեւ իրականացված համագործակցությունը ամփոփելը եւ 2013թ. համագործակցության հիմնական ուղղությունները նախանշելը:

Ամերիկյան կողմը տեղեկացրել է, որ Եվրոպական հրամանատարությունը Հայաստանին գնահատում է որպես պարտաճանաչ եւ վստահելի գործընկեր ինչպես երկկողմ ռազմական, այնպես էլ Կոսովոյում ԿՖՈՐ-ի (Կոսովոյի խաղաղապահ ուժերի) համագործակցության շրջանակներում եւ նպատակ ունի էլ ավելի խորացնել համագործակցությունը առաջիկա տարիներին` միեւնույն ժամանակ երկարացնելով Կոսովոյում ԱՄՆ ուժերի կազմում հայկական խաղաղապահ ստորաբաժանման ներգրավվածության ժամկետը:

Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար` նշելով, որ Հայաստանը պատրաստ է շարունակել եւ զարգացնել համագործակցությունը ԱՄՆ եվրոպական հրամանատարության հետ` նպատակ ունենալով ընդլայնել հայկական ստորաբաժանումների պատրաստումը միջազգային զորավարժանքների շրջանակներում:

Դերծովակալ Մոնգոմերին այցելել է նաեւ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ