18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ջրամբարների չորության պատճառը

“Սակավաջուր ռեժիմը պայմանավորված է նրանով, որ աշնանային և ձմեռային ամիսներին տեղումները շատ ցածր են եղել` ձնածածկույթը նորմայից երկու-երեք անգամ քիչ է եղել” –նկատեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը՝ ամդրադառնալով խնդրահարույց թեմային՝ ջրամբարների սակավաջրությանը: Համեմատության համար` Ախուրյանի ջրամբարում առավելագույն լցվածությունը այս տարի կազմել է 271 միլիոն, մինչդեռ 2013 թվականին այն եղել է 492 միլիոն:

Հիշեցնենք, կառավարության որոշմամբ` Արարատի, Հրազդանի, Ախուրյանի ջրամբարները դասվել էին սակավաջուր տարածքների ցանկում, իսկ դրանք Հայաստանի ամենախոշոր ջրավազաններն են:

Խնդրից անմասն չի մնացել նաև Սևանա լիճը: եթե 2013 թ.-ին լճի մակարդակը բարձրացել է 40 սմ, այս տարի կանխատեսվում է 15 սմ ջրի մակարդակի աճ:

Հայաստանում Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը հարցի լուծում է առաջարկում. “Ջրամբարներում, երբ ջուր ենք կուտակում մի կողմից գոլորշացումն է շատանում, մյուս կողմից ֆիլտրացիան`ստորգետնյա հոսքերի ձևավորումը: Դրանից խուսափելու համար առաջարկում եմ անցնել ոռոգման կաթիլային ռեժիմի”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ