28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

“Բուենոս Այրեսը տոնում է Հայաստանը” փառատոն-համերգ Արգենտինայում

image_4723

Հուլիսի 7-ին Բուենոս Այրեսում տեղի ունեցավ “Բուենոս Այրեսը տոնում է Հայաստանը” խորագրով բացօթյա փառատոն-համերգ` քաղաքի կառավարության, ՀՀ սփյուռքի նախարարության եւ Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ: Այն կազմակեպվել էր եւ անցկացվեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի կողմից:

Քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում տեղակայված բեմահարթակում հանդես եկան Նյու Յորքից հատուկ այդ նպատակով ժամանած ամերիկահայ “Շուշի” պարախումբը, ամերիկահայ երաժիշտներ եւ երգիչներ, ինչպես նաեւ արգենտինահայ համայնքում ճանաչում գտած “Գայանե”, “Մասիս” եւ “Նաիրի” համույթները:

Միջոցառման շրջանակներում բացվել էին հայ մշակույթին, պատմությանը եւ խոհանոցին ծանոթացնող մի շարք տաղավարներ:

Համերգին ներկա էին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, Բուենոս Այրեսի կառավարության համայնքների հետ համագործակցության քարտուղար Կլաուդիո Ավրուխը, արգենտինահայ համայնքային կառույցների ղեկավարներ, տեղական իշխանությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղական լրատվամիջոցների կողմից:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ