25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Բեյսիք հաուս”, “Կաշառել”, “Հերց”… 60 խախտում` 6 ամսում

Լեզվի պետական տեսչությունը այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում արձանագրել է ցուցանակների գովազդային վահանակների   60 խախտում: Իրավախախտ տնտեսավարողներից  գանձնվել է ընդհանուր առմամբ 3 միլիոն դրամ: Այս մասին լրագրողմերին տեղեկացրեց կրթության և գիտության նախարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:

Լրագրողների համառ հարցադրումներից հետո Սերգո Երիցյանը մի կերպ հիշեց այդ 60 տնտեսվարողներից մի քանիսի անունները: “Չեմ կարող այս պահին հիշել, զանգեք տեսչություն կտրամադրենք, բայց եթե հիշողությունս չի դավաճանում` “Բեյսիք հաուս” խանութների ցանց, “Կաշառել”, “Հերց” ընկերություններ: Բոլոր 60-ը չեմ կարող հիշել”:

Լեզվի տեսչության պետը տեղեկացրեց, որ օրենսդրական բացի պատճառով տեսչությունը չունի լծակներ ու լիազորություններ տնտեսվարող սուբյեկտներին տուգանելու  համար: Այդ ամբողջ գործընթացը տեղի է ունենում դատարանի միջոցով,արդյունքում դատական պրոցեսը երկարաձգվում է, իսկ վահանակները շարունակում են այդպես մնալ:”Օրենսդրական բացի պատճառով մենք ստուգող և վերահսկող մարմին ենք դարձել”:

Լրագրողի դիտարկմանը արդյոք Աժ-ն չի ընդունում նման օրինագիծ,  քանի որ տնտեսվարող սուբյեկտների հիմնական մասը Աժ պատգամավորներ են` Երիցյանը ոչինչ չբացառեց.”Բայց ես կարծում եմ, որ դա չպետք է լինի հիմնական պատճառը,  քանի որ այդ օրենքների մի մասը ԱԺ չի հասել”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ