20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հեղափոխությունից հետո սպասում էինք, որ դատական համակարգում զարգացումներ կլինեն, սակայն հետընթաց արձանագրվեց. Թամարա Յայլոյան

Սպասում էինք, որ հեղափոխությունից հետո դրական զարգացումներ կլինեն դատական իշխանության բնագավառում, բայց հակառակը տեղի ունեցավ, հետընթաց արձանագրվեց, «Գյումրին այսօր» խորագրով քննարկմանն ասաց փաստաբան Թամարա Յայլոյանը։

Նշենք, որ քննարկումը հրավիրել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամը, այն նվիրված է Գյումրու օրվան։

«Դատական պրոցեսները տարիներով ձգձգվում են, մարդիկ չեն կարողանում իրենց խախտված իրավունքների լուծումը գտնել։ Կարծում եմ, որ դատարաներից շատերը չեն էլ ցանկանում, որ գործերը արագ կարգով քննվեն։ Սա կախված է ոչ միայն դատարաններից, այլև իշխանությունից, որն, ամեն պարագայում, այդ իրավունքը չունենալով հանդերձ սպառնում է դատական իշխանությանը, ռեֆորմային բաներ է ցանկանում անել՝ ընդհանրապես չքննարկելով պրակտիկ իրավաբանների և հասարակության հետ», – ասաց Թամարա Յայլոյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ