19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կրթական հաստատություններից ահազանգ ստացա վարակման դեպքերի մասին. Մելքումյանը հորդորում է անցնել հեռավար ուսուցման

Բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ դպրոցներում առկա ուսուցման գործընթացը պետք է անհապաղ դադարեցնել եւ նորից անցնել հեռավար ուսուցման ձեւին: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Կարծում եմ՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ դպրոցներում առկա ուսուցման գործընթացը պետք է անհապաղ դադարեցնել եւ նորից անցնել հեռավար ուսուցման ձեւին:

Հազիվ վերջին օրերին վարակման ցուցանիշները իջել էին:

Հիմա ի՞նչ ենք ցանկանում, նորից նոր բռնկումնե՞ր:  Ու՞մ է դա պետք:

Ինչու՞ եմ այս գրառումը կատարում, որովհետեւ մի քանի կրթական հաստատություններից արդեն ահազանգ ստացա վարակման դեպքերի մասին:

Շտապ դիմում եմ Պարետ Տ. Ավինյանին: Հրատապ քննարկեք ստեղծված իրավիճակը եւ նոր որոշումներ կայացրեք»։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ