25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ ոստիկանությունը պետք է օբյեկտիվորեն քննի բոլոր հանգամանքները. Անի Սամսոնյանը՝ Ամուլսարում ծեծկռտուքի մասին

Համաձայն տեղեկությունների այսօր գիշերը «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարձված նոր պահնորդական կազմակերպության ծառայողները հարձակվել են Ամուլսարի պաշտպանների վրա եւ ծեծի ենթարկել նրանց: Այս մասին Facebook_ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նա, մասնավորապես, նշել է. « Համաձայն ականատեսների բռնություն է գործադրվել նաեւ ոստիկանի վրա:

Պետք է հայտնեմ, որ նախորդ օրը գործընկերոջս` Գեւորգ Գորգիսյանի հետ եղել ենք Ամուլսարում, զրուցել ենք պաշտպանների հետ: Դիրքերում հերթապահություն էր իրականացնում նաեւ ՀՀ Ոստիկանությունը, ինչը շատ անհրաժեշտ է, բայց հերթապահող երկու ոստիկանի դիմաց կային պահնորդական 5-6 ծառայողներ:

Նշեմ նաեւ, որ մասնավոր պահնորդները մեր այնտեղ գտնվելու ամբողջ ընթացքում մեզ տեսանկարահանել են, ինչի թույլտվությունը եւ իրավունքը չունեին:

Երբ անհրաժեշտ է բերման ենթարկել քաղաքացիներին, ոստիկանությունը կուտակում է բավարար ուժեր, բայց երբ անհրաժեշտ է պաշտպանել եւ կանխել բախումները, երկու ոստիկանը բավարար է համարվում: Սա սխալ է:

ՀՀ ոստիկանությունը պետք է օբյեկտիվորեն քննի բոլոր հանգամանքները, իսկ մեղավորները պիտի ենթարկվեն պատասխանատվության»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ