20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ամուլսարի պահնորդները հարձակվել են այնտեղ հերթապահող քաղաքացիների վրա եւ ծեծի ենթարկել նրանց․ Շիրակ Բունիաթյան

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում մասնավորապես հայտնում է, որ Ամուլսարում ծառայություն իրականացնող պահնորդները հարձակվել են այնտեղ հերթապահող քաղաքացիների վրա եւ ծեծի ենթարկել նրանց։

«Քարշ տալով մտցրել են ներս ու սկսել են ծեծել: Բնակիցները նորից սկսել են հարձակվել: Մարդիկ լուրջ վնասվածքներ ունեն: Բանից պարզվում է, որ այս մարդիկ ավելի սադրիչ են քան նախկինները: Փաստորեբն «Լիդիանը» վարձելով այս մարդկանց տվել է հստակ առաջադրանք՝ համայնքի բնակիչների դեմ ուժ կիրառելու,-նշել է Բունիաթյանը՝ հավելելով, որ պահնորդները դուրս են եկել իրենց տարածքից եւ հանրային տարածքում են հարձակում գործել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ