24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայկական հարցը միշտ էլ շահարկվելու է Թուրքիայի դեմ. Հ Մելիք-Շահնազարյան

Ֆրանսիայի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ ավելի շատ պայմանավորված է ոչ թե Հայոց ցեղասպանության հարցով, այլ Սեւ ծովի ավազանում եւ Մերձավոր Արեւելքում առկա նրանց մրցակցությամբ: Թուրք-ֆրանսիական հարաբերությունների վերջին զարգացումներին, մասավորապես Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագծին անդրադառնալով լրագրողների հետ հուլիսի 11-ին կայացած հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ըստ քաղաքագետի` Ֆրանսիան չի հրաժարվի այն քայլերից, որոնք կարող են զսպել Թուրքիայի ձգտումները:

Բանախոսը ընդգծեց, որ կարեւորն այն չէ` Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծը կընդունվի նոր նախագահի օրոք, թե ոչ, նույնիսկ կարեւոր չեն Ֆրանսիայի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հայտարարությունները, կարեւորն այն է, որ Թուրքիան տնտեսապես եւ քաղաքականապես Եվրոպայից կախվածության մեջ է:

Ինչ վերաբերում է Թուրքիայի կարգավիճակին տարածաշրջանում, ապա քաղաքագետը կարծում է, որ Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում երբեք էլ չեն կարող ամրապնդվել, քանի որ Հայկական հարցը միշտ էլ շահարկվելու է այդ երկրի դեմ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ