28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հաջորդ կառավարության անունով գուլպաներ չեն գործվելու․ Արմեն Աշոտյան

Հաջորդ կառավարությունը լինելու է կամիկաձեների կառավարություն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա նկատի ունի` Նիկոլ Փաշինյանի թիմից հետո եկող կառավարությունը այնպիսի վիճակում է գտնելու երկիրը, որ պետք է գիտակցի՝ կարճաժամկետ առումով քաղաքական շահ չի ստանալու։

«Հաջորդ կառավարությունը չի ունենալու հանրային երկրպագություն, ու պետք էլ չէ, հաջորդ կառավարության անունով գուլպաներ չեն գործվելու, ներքնաշորեր չեն արտադրվելու, փողոցներ չեն անվանակոչելու, հաջորդ կառավարությունը լինելու է «ռաբատյագ» կառավարություն՝ աշխատասեր կառավարություն»,-ասաց նա։

Խոսելով Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակասությունների մասին, Արմեն Աշոտյանն ասաց՝ հակասություններ եղել են քաղաքական տարբեր ուժերի միջև, հենց այդ հակասություններն էլ ստեղծում են ներկապնակը մտքի, վերլուծության, խորության, որ երկրին տալիս է իր քաղաքական համուհոտը։

«Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև քաղաքական տարաձայնությունները կարող են պահպանվել, բայց զրո է նախկինում եղած քաղաքական հակասությունների արժեքը, եթե ապագայում առկա մարտահրավերներին երկու ազգային, պետական գործիչները և իրենց սատարող տարբեր ուժեր չկարողանան երկիրը տանել երկու հիմանական էտապներով՝ Հայաստան առանց Նիկոլ Փաշինյանի և, ինչը ավելի կարևոր է, Հայաստան Նիկոլ Փաշինյանից հետո»,-նշեց նա։

ՀՀԿ փոխնախագահն անդրադարձավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, եթե ամոթ ունենային, ընդհանրապես չէին խոսի։

Արմեն Աշոտյանը խոսեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՌԲԿ-ի հետ հարցազրույցի առանցքային շեշտադրումների մասին․ արդյո՞ք ՀՀԿ-ի համար ևս ընդունելի է Ռուսաստանի ազդեցությունը մեծացնելու համար Հայաստանի հանդեպ «փափուկ ուժ» կիրառելը, գիտե՞ր ՀՀԿ-ն Սորոսի գրասենյակի տեղը, թե՞ ոչ, ո՞ւմ դեմքով կվերադառնա Սերժ Սարգսյանը, Ծառուկյանի հետ ի՞նչ հարաբերություններ ունեն այսօր և ո՞վ է լինելու ընդդիմադիր դաշտի միասնական լիդերը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով։

Աննա Բալյան

yerkir.am

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ