25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը պարզաբանել է՝ ինչով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի լռությունն Ամուլսարի հարցում

Կարելի է արձանագրել, որ հանքարդյունաբերության ոլորտում իրավական դաշտ գոյություն չունի, դրանով է պայմանավորված կառավարության կողմից որոշումների զգուշավորությունը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Ամուլսարի հարցում վարչապետ լռությունը։

«Ցանկացած որոշում որոշակի իրավական հետևանքներ կարող է ունենալ, ոչ թե և ոչ այնքան քաղաքական թիմի, այլ ՀՀ միջազգային վարկանիշի համատեքստում։ Ըստ այդմ, որոշումների կայացման փուլում ենք, ունեցել ենք խորհրդակցություն տվյալ թեմայի վերաբերյալ», – ասաց Աղաջանյանը։

Որոշումների կայացման ժամկետներ նա չնշեց, ասելով, որ հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է.

«Ես դա լռություն չէի որակի: Կառավարությունը կոնկրետ գործողություններ է ձեռնարկում, այդ թվում՝ իրավական դաշտը կարգավորելու համար»։

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ