29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Երբ դատախազը սովորում էր տարրական դպրոցում, Երրորդ նախագահը ղեկավարում էր պատերազմ. բանավեճ՝ պաշտպանի եւ դատախազի միջեւ

1305E1F7-1C2E-4655-980C-2EF926BADBE3

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստն անցավ թեժ մթնոլորտում. բանավեճ սկսվեց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի եւ գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանի միջեւ։

Սերժ Սարգսյանի՝ դատական նիստին չներկայանալու առնչությամբ գործով մեղադրող դատախազն իր խոսքում նշում էր «ամբաստանյալ Սարգսյան» բառակապակցությունը, ինչը պաշտպան Մակինյանի մոտ վրդովմունք առաջացրեց։ 

«Սա շատ էական նշանակություն ունի ամբաստանյալի վարքագիծը քննարկելու եւ նրա խափանման միջոցի փոխելու հարցի հանգամանքին անդրադառնալուն»,- հայտարարեց դատախազը։

Ի պատասխան այդ հայտարարությանը՝ Մակինյանն ասաց. «Երբ դատախազը նշում է ամբաստանյալ Սարգսյան, հիշեցնեմ, որ խոսք Հանրապետության նախագահի մասին է եւ արժանի հարգանք է պահանջվում Հանրապետության նախագահի մասին խոսելիս շեշտադրումներ ընտրելու հարցում։ Երբ հարգելի դատախազը ուսումնառություն էր ստանում տարրական դպրոցում ՀՀ երրորդ նախագահը ղեկավարում էր մի պատերազմ»։

Այդ ընթացքում դատախազն ընդհատեց պաշտպանին եւ սկսվեց բանավեճ երկուսի միջեւ։

Դատարանը խնդրեց չբանավիճել եւ անցնել բուն թեմային. «Սա դատական նիստի կարգից դուրս կատարվող գործողություններ են. չի կարելի բանավեճի մեջ մտնել»։

Նշենք, որ դատական նիստին Սերժ Սարգսյանը ներկա չէր՝ առողջական խնդրի պատճառով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։

Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Նա եւ Սերժ Սարգսյանն առերեսվել են։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ