28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարևորը նախագահի մակարդակով արված հայտարարությունն է. Անրի Ռենոն` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մասին

image_4708

Ֆրանսիան նախագահի մակարդակով հայտարարել է, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կդրվի շրջանառության մեջ եւ հավատարիմ կմնա իր խոստմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն` հավելելով, որ Ելիսեյան պալատը խորհում է օրինագիծը Ֆրանսիայի խորհրդարան վերադարձնելու ուղիների մասին:

“Ինձ համար կարևորը նախագահի մակարդակով արված հայտարարությունն է: Սա զուտ Ֆրանսիայի  նախաձեռնությունն է` առանց որեւէ այլ երկրի միջամտության”,-ընգծել է դեսպանն ու հավելել, որ հարցի նրբությունը կայանում է նրանում, որ Ֆրանսիայի հայկական համայնքը  ներգրավված է օրինագծի ընդունման գործում:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նորօրինագիծը Ֆրանսիայի կառավարությունը կքննարկի աշնանը: Այս մասին “France-Presse” գործակալությանը հայտնել էր Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանանախագահ Ֆրենք Փափազյանը: Ավելի վաղ Henaran.am-ը  տեղեկացրել էր, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել էր Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծ ներկայացնելու մտադրության մասին:

Լրագրողների հետ հանդիպմանը Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն ադրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրին: Անրի Ռենոն ասել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ը ակտիվ ջանքեր է գործադրում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ :

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ