23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախարարությունը տուգանելու որոշումներ է կայացրել

    ՀՀ բնապահպանության նախարարության՝ 08-12.09.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների ևԲնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.25մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել է 1.27մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

 Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանությաննորմերիխախտումների համար  կայացվել է 100.0հազ.դր. գումարի  վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 162.84 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության համապատասխան բաժինների կողմից տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար  կայացվել է 150.0հազ.դր. գումարի  վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 613.8 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

  Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում  հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտման  գործի քննության արդյունքում  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանությաննորմերի խախտումների համար  կայացվել է 300.0հազ.դր. գումարի  վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 315.63հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Կոտայքի տարածքային  բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար կայացվել է  150.0հազ.դր. գումարի  վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 150.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի որոշումներ:

 Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված   9.4կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Լոռու  տարածքային  բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է  200.0հազ.դր. գումարի  վարչական տուգանքի  որոշում:

 Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.5մլն.դր. գումար:                         

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ