19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մթնոլորտը կարող է սրվել

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադառնում է այսօր առավոտյան Աբովյանում տեղի ունեցած բողոքի ակցիային:

Հիշեցնենք վարարդները բողոքում էին “Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի դեմ, նշելով, որ վերջինս խոչընդոտում է իրենց աշխատանքին:

ԲՀԿ-ական պատգամավորը նշում է.

“Կիսակրիմինալ գործարարները չկարողանալով կառավարել իրենց բիզնեսները փորձում են մեղադրել բարեգործական հիմնադրամին: Այն 40 վարորդները, որոնք ստիպողաբար գործադուլ են անում, որևէ կապ չունեն գծի տերերի նեղ անձնական շահերի կամ բիզնես ապաշնորհության հետ: Ի դեպ, քիչ առաջ ինձ հետ կապվել են մի քանի տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչներ /”Տիգրան” ՍՊԸ, “ՎԱԳ-Տրանս” ՍՊԸ , “Գալակտիկա” ՍՊԸ/,  որոնք պատրաստակամություն են հայտնել ավելի լավ պայմաններով աշխատանքի ընդունել նրանց բոլորին: Այնպես որ վարորդների հարցը նույնպես փակված է:

Խնդիրը պետք է ճիշտ ներկայացնել. Մի կողմում վատ գործարար է, մյուս կողմում` հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք ամեն օր օգտվում են բարեգործական հիմնադրամի “անվճար երթուղիներ” ծրագրից: Ես խոսել եմ տեղի բնակչության հետ, մարդկանց մոտ տրամադրությունները լարված են, եթե այս խնդիրը շարունակվի արհեստականորեն սրվել, ապա կարող են անցանկալի զարգացումներ լինել:

“Գագիկ Ծառուկյան” բարեգործական հիմնադրամից մեր երկրում օգտվում են տասնյակ հազարավոր մարդիկ: Հիմնադրամը շարունակելու է իր ծրագրերը բոլոր ուղղություններով` սոցիալական, գիտական, կրթական, մշակութային և այլն: Ի դեպ, ուզում հիշեցնել, որ մոտ մեկ ամիս առաջ Գ. Ծառուկյանը հայտարարել էր, որ բարեգործությանն ուղղվող գումարները առաջիկայում կրկնապատկվելու են”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ