19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Որքանով է Հայաստանը քայքայում օզոնային շերտը

Այսօր օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրն է, և Հայաստանը ևս անմասն չի մնում այս խնդրից: ՀՀ-ը միացել է օզոնային շերտի մասին Վիեննայի կոնվենցիային և օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրությանը:

‘’Կառավարության որոշմամբ էլ` Հայաստան արգելվում է թե հին, թե նոր քլորաֆտորաածխածնային սառնարանների մուտքը, ինչը ամենից շատն է վնասում օզոնային շերտին’’ – տեղեկացրեց ԲՆ Օզոնի ազգային կենտրոնի ինստիտուցիոնալ հզորացում ծրագրի համակարգող Լիաննա Ղահրամանյանը:

Իսկ թե որոնք են Հայաստանի կողմից օզոնային շերտը քայքայող հիմնական պատճառները, մասնագետը նշեց. ‘’Մենք, քանի որ քլորաֆտորածխածնային նյութեր արտադրող երկիր չենք, այլ ներմուծող ենք, հիմնականում սառնարանների վերանորոգումից հետո է մթնոլորտ արտանետվում օզոնային շերտը վնասող գազեր’’ – ասաց Ղահրամանյանը` հավելելով, որ իրենք հիմնականում աշխատում են ‘’Սագա’’  սառնարանները վերանորոգող վարպետների վերապատրաստման ուղղությամբ: Օզոնային շերտը վնասում են նույն համակարգով աշխատող օդորակիչները:

Վիճակագրության համաձայն` եթե մինչև 2007 թվականը օզոնային շերտի ցուցանիշը տատանվում էր, ապա 2007 թվականից հետո` միայն բարձրացել է: Ինչ վերաբերում է Հայաստանին.’’օզոնային շերտի վիճակը մեզ մոտ ոչ լավն է, ոչ վատը, բայց հուսադրող է’’ – ասաց  Հայպետհիդրոմետ ծառայության գլխավոր գեոֆիզիկոս Դավիթ Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ