17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Առավոտ”-ի լրագրողն ԱԱԾ է կանչվել ՔԿՀ վարչության նախկին պետի գործով

Aravot.am-ի եւ “Առավոտ” թերթի լրագրող, իրավական էջի պատասխանատու  Ռուզան Մինասյանը այսօր ԱԱԾ է հրավիրվել Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով:

Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը:

Հիշեցնենք, Սամվել Հովհաննիսյանը կասկածվում է դատապարտյալի միջոցով մեկ այլ դատապարտյալի՝ ներկայումս “Արթիկ” ՔԿՀ-ում գտնվող Ջամալ Սլոյանի դեմ մահափորձ նախապատրաստելու համար:

Լրագրողին բացատրվել են նրա իրավունքներն ու պարտականությունները: Երբ Ռուզան Մինասյանն իմացել է, որ հարցաքննության է կանչվել Սամվել Հովհաննիսյանի գործով, հրավիրել է որպես վկա իր ներկայացուցչին՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նարինե Ռշտունուն:

Նարինե Ռշտունու ներկայությամբ նա հարցաքննվել է, որը տեւել է  4 ժամ: Ռ. Մինասյանից եւ փաստաբանից քննիչը վերցրել է ստորագրություն՝ այս գործով նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին:

Այնուհանդերձ, լրագրողը  հարցաքննվել է ՔԿՀ վարչության նախկին պետի հետ ունեցած հեռախոսազրույցների, ունեցած շփումների մասին:

Ռուզան Մինասյանը դեռ 2006թ-ին առնչվել է 12 տարի ազատազրկման դատապարտված Ջամալ Սլոյանի գործին: “Առավոտի” 2006թ. հունիսի 30-ին “Սպանություն՝ շահադիտական շարժառիթով” հրապարակմամբ, Ռուզան Մինասյանը ներկայացրել էր նույն թվականի ապրիլի 20-ին Մոսկվայի Կեչերսկայա 15 ա հասցեում գտնվող շուկայում, 48-ամյա ազատամարտիկ, Հայաստանի քաղաքացի, ոստիկանության օպերատիվ աշխատակից, կապիտան, 3 երեխաների հայր Ահմադ Շարոյանի դանակահարությունը եւ սպանությունը: Քննիչը նաեւ հարցեր է տվել այս հրապարակման հետ կապված:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ