17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլի ցանկություններն ու հնարավորությունները երբեք չեն համընկնում և չեն էլ համընկնելու. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Նիկոլի ցանկություններն ու հնարավորությունները երբեք չեն համընկնում և չեն էլ համընկնելու:
 
Այսպես.
 
«Մենք համարում ենք, որ այս տարի կապիտալ ծախսերի թերակատարված ամեն տոկոս նշանակում է չստեղծված աշխատատեղեր, նշանակում է աշխատավարձ չստացած ընտանիքներ, նշանակում է տնտեսվարողներ, որոնք պետք է օգտվեին, շահույթ ստանային, գործունեություն ծավալեին պետական ծախսերի համատեքստում, ինչն իր հերթին բերում է մեր երկրում ծանրացող սոցիալական իրադրության ավելի բարդացում: Այս առումով, մենք իսկապես պետք է առանձնահատուկ որակով և ծավալով կապիտալ ծախսեր իրականացնենք»:
Նիկոլ 29.04.2020թ.
 
Փաստորեն հաշվի առնելով, որ 2019 թվականի կապիտալ ծախսերը, որը կազմում է մոտ140 միլիարդ 110 միլիարդով պակաս է 2017 թվականի կապիտսլ ծախսերից, իսկ 2020 թվականի կապիտալ ծախսերը ենթադրվում է, որ կլինեն ավելի պակաս, ուստի թերակատարված ամեն մի տոկոս նշանակում է չստեղծված աշխատատեղեր, աշխատավարձ չստացած ընտանիքներ և այսպես շարունակ:
 
Հ.Գ.Այ տղա Պողո՛ս, լսում ես»:
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ