19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մինսկում ուժայինները ծեծել են ՀՀ քաղաքացու

Մինսկում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ ուժայինները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Վարդան Գրիգորյանին, տղամարդու հանդեպ բռնություն է կիրառվել, հայտնում է Sputnik Armenia-ն:

Արդյունքում նա հայտնվել է Մինսկի Օկրեստինի փողոցում գտնվող քննչական մեկուսարանում։ Այնտեղից, ծեծի ենթարկվելուց հետո, տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ Դուրս գրվելով՝ Գրիգորյանը վերադարձել է մեկուսարան՝ փաստաթղթերը վերցնելու։ Նրա դեմքին և մեջքին մահակի հարվածների հետքեր են եղել։

Զանգվածային ցույցերի ընթացքում ձերբակալվածը հայտարարել է, որ ցույցերին չի մասնակցել, պարզապես այդ պահին փողոցում է եղել։ Գրիգորյանը նշել է, որ ինքը Բելառուս է եկել քաղաքական ապաստան խնդրելու։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ